Baadmein

Clubmaster Regatta

Clubmaster Regatta

  • Briston
  • Առկա
  • Անվճար Առաքում Ամբողջ Հայաստանում
140.000֏ 175.000֏

Description

Մեխանիզմ SEIKO VK83 Մեխա-Քվարց, Չժանգոտվող Պողպատ և Կրիայաձև Ացետատ, Կորացված՝ K1 Ուլտրա-Դիմացկուն, Ապակի։

Երկիր Ֆրանսիա
Սեռ Տղամարդու
Ժապավենի Տեսակ Նեյլոն
Պատյանի Չափս 42
Կատեգորիաներ
ֆունկցիաներ
Մոդել 251542.SA.T.2W.NW
Երաշխիք 2 Տարի
Ի՞նչ կա Տուփի Մեջ Օգտագործման Գրքույկ, Հավաստագիր

Ժամացույցի Մասին

Ոգեշնչված 1960-ականների «yachtimers»-ից, Clubmaster Regatta հավաքածուն հետևում է Clubmaster շարքի ձևերին՝ 42 մմ տրամագծով և «քառակուսի կոր» պատյանով։ Նրա թվտախտակը հիշեցնում է նավի տախտակամածը և ներառում է ներքին օղակ՝ ծովային տախիմետրիկ սանդղակով։ Թվերն ու սլաքները Superluminova® ներդիրներով են, որոնք ապահովում են առավելագույն տեսանելիություն ցանկացած պայմաններում։ Regatta տարբերակի մեխանիզմը նոր VK83 հիբրիդ մեխա քվարց է, որն գործարկում է ժամը, րոպեները, փոքր վայրկյանաչափը, քրոնոգրաֆը և Regatta հաշվիչի ֆունկցիան՝ 5'+5' հետհաշվարկով, ամսաթիվը և 24-ժամյա ցուցիչը։ Շնորհիվ պտուտակափակ թագի և շատ դիմացկուն կորացված ապակու՝ պատյանը ջրակայուն է մինչև 200 մետր։

Բրենդի Մասին

Brand Logo

Ստեղծագործական և ձեռնարկատիրական ժառանգությունից ծնված Briston-ը հիմնադիր Բրիս Ժոնեի ժամագործության հանդեպ տածած ողջ կյանքի կրքի արդյունքն է։ Cartier, Zenith, Baume & Mercier և Raymond Weil աշխարհահռչակ տներում 15 տարվա փորձ ձեռք բերելուց հետո նրա գաղափարը իրականություն դարձավ 2012 թվականին՝ շվեյցարացի դիզայներ ընկերների հետ համագործակցության շնորհիվ. ծնվեց Briston-ը` իսկական, ոճային և ինքնավստահորեն տարբերվող։ Յուրաքանչյուր Briston ժամացույցի հիմքում ընկած է յուրօրինակ ինքնություն՝ բարձր դասի ժամագործություն, համադրված սպորտային-շիքի ոգու հետ։ Ոճ, որը միաժամանակ և՛ էլեգանտ է, և՛ հանգիստ, և՛ նուրբ, և՛ խաղային։ 1950-ականներին այս «preppy» էսթետիկան տարածվեց ԱՄՆ-ում՝ գրավելով Այվի Լիգայի ուսանողների ուշադրությունը, այդ թվում՝ ժամանակի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Ջոն Ֆ. Քենեդիի։ Հետագայում այն դարձավ Tommy Hilfiger, Ralph Lauren, Gant և Brooks Brothers բրենդերի հաջողության հիմքերից մեկը։